Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կիպրոսում կարող են ռուսական ռազմաբազաներ տեղակայվել

Կիպրոսում կարող են ռուսական ռազմաբազաներ տեղակայվել
09.02.2015 | 11:17

Կիպրոսը Ռուսաստանին կառաջարկի իր տարածքում տեղակայել ռուսական ավիացիոն և ռազմածովային բազաները՝ տեղական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Ռազմական համագործակցության պայմանագիրը կստորագրվի փետրվարի 25-ին Մոսկվայում: Կիպրոսի նախագահը ասել է, որ «գոյություն ունի հին համաձայնագիր, որը պետք է վերսկսել այնպես, ինչպես կա»:
«Միևնույն ժամանակ կներկայացվեն հավելյալ ծառայություններ, ինչպես անում են այլ պետությունների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի»,- ասել է նա:

Դիտվել է՝ 3275

Մեկնաբանություններ